ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Պեդրոն լքում է «Բարսելոնը»

Պեդրոն լքում է «Բարսելոնը»
31.07.2015 | 12:29

Թերևս արդեն անտարակուսելի է, որ «Բարսելոնի» հարձակվող Պեդրոն նոր մրցաշրջանում հանդես կգա անգլիական «Մանչեստր Յունայթեդի» մարզաշապիկով: Ճիշտ է, մի փոքր տարաձայնություններ կան ֆուտբոլիստի տեղափոխման գումարի հետ կապված (անգլիացիները պատրաստ են 25 միլիոն եվրո վճարելու, իսպանացիները պահանջում են երեսուն), սակայն, բոլոր դեպքերում, Պեդրոն թիմակիցներին տեղեկացրել է իր հեռանալու մասին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ